Հունիսի 14-ին Արարատ գոլֆի ակումբում տեղի է ունենալու Business YereFun ոչ ստանդարտ բիզնես նեթվորքինգ միջոցառումը, որը իր հարկի ներքո է հավաքելու բիզնես սեփականատերերի, տնօրենների և տարբեր ոլորտների թոփ մենեջերների՝ խթանելու բիզնես համագործակցության և արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը։
Միացի՛ր և նեթվորքի՛ր գոլֆ խաղալիս։
Altezza By Armenian Helicopters-ում ապրիլի 6-ին տեղի ունեցած Linkedin Local Yerevan-ի գրանցած հաջողություններից հետո Targeting ընկերությունը նախաձեռնել է նոր բիզնես նեթվորքինգային միջոցառում, որն իր ոճով և բովանդակությամբ լինելու է անմիջական, բայց շատ գործնական։
Այս միջոցառումը կանաչ դաշտ է ապահովելու գործարարներին համագործակցության և արդյունավետ նեթվորքինգի ընդլայնման, իրենց կապերը ամրապնդելու և առկա հնարավորություններից օգտվելուհամար։
Business YereFun միջոցառմանը ելույթ են ունենալու բիզնես ոլորտում հաջողած մասնագետներ և ներկայացնելու են բիզնես տրանսֆորմացիայի հիշարժան քեյսեր՝ ընդգծելով բիզնեսի հիմնական այս գործառույթները․
- օպերացիոն մենեջմենթ
- մարքեթինգ
- ֆինանսներ
- մարդկային ռեսուրսներ
- վաճառք
Հավատրիմ մնալով Linkedin Local Yerevan-ի գաղափարախոսությանը, Targeting-ի թիմը ևս մեկ անգամ հնարավորություն է ապահովում օգտակար կապեր ստեղծելու և նեթվորքինգից առավելագույնը քաղելու նպատակով։
Business YereFun միջոցառումը գոլֆի շուրջ արդյունավետ և անակնկալներով լի երեկո է ապահովելու գործարար համայնքին։ Մինչև մայիսի 21-ը նախավաճառքի փուլում կարող եք ամրագրել Ձեր տոմսը հատուկ գնով https://linkedinlocalevn.com/registrations/։
Հետևե՛ք Linkedin Local Yerevan (https://www.facebook.com/LinkedInLocalYerevan) միջոցառման հետագա մանրամասներին տեղեկանալու համար կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +3749033321։