Գոլֆը հատուկ սպորտաձև է, որը ներառում է փոքր գնդակներին տարբեր մահակներով հարվածելու արվեստը և ոչ միայն։ Առաջին հայացքից, խաղի գլխավոր նպատակն է կանաչ դաշտում գտնվող անցքերը լրացնել հնարավորինս շատ գնդակներով՝ պահպանելով հարվածների նվազագույն քանակը։ Սակայն, գոլֆն այդքան սիրված է դարձել իր նոր կապեր ստեղծելու հնարավորության ընձեռնմամբ։
Սպորտաձև՞, թե՞ նոր կապերի ստեղծման միջոց
Թեև գոլֆը հաճախ դիտարկվում է որպես հանգստի ժամանց, այն վաղուց համակցված է բիզնես աշխարհի հետ՝ առաջարկելով նեթվորքինգ և մասնագիտական հարաբերություններ կառուցելու հրաշալի միջավայր։
Ներկայիս ամենահաջողակ գործարարներից մեկը՝ Ուորեն Բաֆեթը, ներգրավված է եղել գոլֆի աշխարհում, քանզի սպորտի այս տեսակը նրան թույլ է տվել ընդլայնել բիզնես ծանոթությունները և ձեռք բերել նոր հաջողություններ։
Դպրոցական տարիների ընթացքում Բաֆեթը գոլֆի թիմի անդամ էր, ինչից էլ սկսվել է նրա հետաքրքրությունն այս յուրահատուկ սպորտաձևի նկատմամբ։ Հարցազրույցներից մեկի ընթացքում գործարարը նշել է, որ գոլֆի կանաչ դաշտը նրան թույլ է տվել հաղորդակցվել այնպիսի ազդեցիկ գործարարների հետ, ինչպիսիք են Բիլլ Գեյթսն ու Թոմ Վաթսոնը, իսկ հետո կատակել, որ այնքան էլ լավ գոլֆիստ չէ։
Շարունակելով նոր կապեր փնտրելու ուղին՝ Բաֆեթը նաև մասնակցել է բարեգործական աճուրդի և հաղթել գոլֆի խաղ՝ Թայգեր Վուդսի հետ։ Թեև արդյունքում պարտվել է, սակայն իր հրաշալի հումորի և բանակցություններ վարելու ամուր ունակությունների շնորհիվ ընկերացել է Թայգեր Վուդսի հետ և ձեռք բերել ևս մեկ արդյունավետ կապ։ Այսպիսով, մեր օրերի ամենաազդեցիկ գործարարներից մեկը գոլֆի դաշտն օգտագործել է որպես աստիճան՝ զարգացնելու համար իր բիզնես հնարավորությունները։
Ինչպե՞ս է գոլֆը նպաստում բիզնեսի առաջընթացին
Հաջողությունը սկիզբ է առնում նոր գաղափարներից, նպատակասլացությունից և արդյունավետ կապերից։ Բիզնես աշխարհում արդյունավետ կապերը հանդես են գալիս որպես նոր հնարավորությունների սկիզբ, ունակ առաջխաղացնելու բիզնեսը, ինչպես նաև սեփական կարիերան։ Հաշվի առնելով այս կարևոր գործոնը՝ ներկայիս մի շարք հաջողակ գործարարներ սկսել են նոր իմաստալից կապեր ստեղծելուց, ապա օգտվել այդ կապերի ամբողջական պոտենցիալից։
Համեմատած բիզնես հանդիպումների այլ միջավայրների հետ՝ գոլֆը տրամադրում է ավելի լայն և ոչ ֆորմալ տարածք, որտեղ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք կարող են մասնակցել բիզնես քննարկումների զարգացմանը, ներդնել իրենց գիտելիքն ու փորձը, և համակցել խաղը՝ նոր կապերի ստեղծման ու զարգացման հետ։
Միջոցառում՝ ուղղված գոլֆի շուրջ բիզնես նեթվորքինգին
Կարևորելով բիզնես նեթվորքինգի դերը հայ գործարար համայնքում՝ Targeting ընկերությունը հետևում է LinkedIn Local Yerevan-ի գաղափարախոսությանը և, այս անգամ ոչ ստանդարտ բիզնես նեթվորքինգի կայացման նպատակով այն տեղափոխվում է գոլֆի դաշտ՝ Արարատ գոլֆի ակումբ։ Նոր միջոցառումը՝ YereFun-ը, միավորում է գոլֆն ու բիզնես նեթվորքինգը, որին կարող եք մասնակցել նաև Դուք և ձեռք բերել Ձեր բիզնեսի զարգացման համար նոր՝ ամուր կապեր։
Ինչո՞ւ գոլֆի դաշտ
Ամերիկացի հոգեբան Դեյվիդ Կոլբը նոր տեղեկատվություն ստանալու գործընթացում հիմք է ընդունում շրջակա միջավայրի և զգացմունքների գործոնը։ Այս տեսությունը Կոլբը հաճախ ներկայացրել է որպես ցիկլային գործընթաց, որը նոր հմտություններ և կապեր զարգացնելու արդյունավետ միջոց է։ Այսինքն՝ տրամադրող միջավայրը նպաստում է մարդու արդյունավետությանը։
Հաշվի առնելով միջավայրի ազդեցությունը մարդու կարողությունների և արդյունավետության վրա՝ YereFun բիզնես նեթվորքինգը ներկաներին թույլ է տալիս կիրառել այս տեսությունը և ստեղծել նոր բիզնես կապեր՝ տասնամյակներ շարունակ կիրառված արդյունավետ եղանակով։
Այսպիսով, հունիսի 14-ին միացեք նոր կոնցեպտով բիզնես նեթվորքինգին և ձեռք բերեք նոր բիզնես կապեր՝ գոլֆի ջերմ միջավայրում։