LinkedIn Local Yerevan Event-ն իր ձևաչափով նեթվորքինգ իրադարձությունն է, որն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում։ Այն միտված է գործարար միջավայրում արդյունավետ բիզնես նեթվորքինգի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա հանդիպել և կիսվել գաղափարներով՝ ոլորտի լավագույնների հետ։
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ALTEZZA by Armenian Helicopters-ում՝ ուղղաթիռների հարևանությամբ։ LinkedIn Local միջոցառումն անցկացվում է տարբեր երկրներում, իսկ Targeting-ի թիմը հասցրել է կազմակերպել LinkedIn Local Los Angeles-ը և հիմա, այն գալիս է Երևան՝ լի նոր փորձով և հետաքրքիր բիզնես մոտեցումներով։
LinkedIn Local Yerevan-ի խոսնակները տարբեր ոլորտներում կայացած գործարարներ և մասնագետներ են, ովքեր միջոցառման ընթացքում կկիսվեն լավագույն փորձով, և մասնակիցների հետ կքննարկեն գործարար նեթվորքինգի օգտագործման կարևոր սկզբունքները։
Միջոցառման գաղափարն է զարգացնել Հայաստանում բիզնես նեթվորքինգը, ծանոթանալ բիզնես կապեր ստեղծելու և զարգացնելու նոր ձևաչափին։ Այն մասնակիցներին թույլ է տալիս հաղորդակցվել դեմ առ դեմ, ծանոթանալ միմյանց բիզնես տեսլականին, ձեռք բերել նոր հնարավոր հաճախորդներ, գործընկերներ և ներդրողներ։
Ձեր ներդրումն արժե 35,000 ՀՀ դրամ։
Կհանդիպենք ապրիլի 6-ին։