LinkedIn Local Yerevan 2026-ը կմիավորի բիզնեսի առաջնորդներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին
Հոկտեմբերի 3-ին Երևանում բիզնես համայնքը կհավաքվի BOLD Business 2031-ի շուրջ։ LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի բիզնես առաջնորդների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և կրթական հաստատությունների էքսպերտների։
BOLD Business 2031-ը ստեղծված է ոչ միայն ներկան քննարկելու, այլև ապագայի բիզնես միջավայրի մասին խոսելու և այն ձևավորող մարդկանց ու գաղափարներին մեկ վայրում միավորելու համար։
Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ընդլայնելու իրենց գործարար կապերը, փոխանակելու փորձն ու գաղափարները, գտնելու նոր գործընկերության հնարավորություններ և քննարկելու այն փոփոխություններն ու ուղղությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ առաջիկա տարիների բիզնեսի և տնտեսության վրա։Միջոցառման առանցքում համագործակցությունն է՝ տեղական և միջազգային կապերի, փորձի փոխանակման և նոր հնարավորությունների ստեղծման միջոցով։
Այս տարի մեկ հարթակում են համախմբվում բիզնեսի առաջնորդները՝
- Հիմնադիրներ, սեփականատերեր, տնօրեններ
- Բաժինների ղեկավարներ և գլխավոր մենեջերներ
- Դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ
- Պետական կառույցների առաջներդներ
LinkedIn Local Yerevan 2026 | BOLD Business 2031-ի գլխավոր հովանավորն է Ameriabank-ը։
Խոսնակներ
Միջոցառման գլխավոր խոսնակը (Keynote Speaker) կլինի գործարար և տեխնոլոգիական առաջնորդ Դավիթ Յանը՝ 13 ՏՏ ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր։
Միջոցառման ընթացքում իր փորձն ու տեսակետները կներկայացնի «Թարգեթինգ» ընկերության և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա»-ի գլխավոր տնօրեն Գոռ Կարապետյանը։
Ինտերակտիվ պանելային քննարկում
Ոլորտի թրենդներն ու ապագայի տեսլականը կքննարկեն փորձառու առաջնորդները․
Էդուարդ Հակոբյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Արման Բարսեղյան
Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն
Էմիլ Կրոյան
«Թարգեթինգ» և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն
Արամ Փախչանյան
«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Ծրագիր
- 11:00 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄ
- 12:00 ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- 12:30 ԽՈՍՆԱԿԻ ԵԼՈՒՅԹ
- 13:00 ՖԱՍԻԼԻՏԱՑՎԱԾ ՆԵԹՎՈՐՔԻՆԳ
- 15:00 ԸՆԴՄԻՋՈՒՄ
- 16:00 ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
- 17:00 ՄԵՆԹՈՐՆԵՐ ԵՒ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
- 18:00 ԺԱՄԱՆՑ
- 19:00 ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- 20:30 ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՎԱՐՏ
LinkedIn Local Yerevan 2026 | BOLD Business 2031 will take place on October 3 at ALTEZZA by Armenian Helicopters.
For participation details and ticket reservations, call +374 96 277 214 or email [email protected].