LinkedIn Local Yerevan-ի մասնակցության տոմսերի չեղարկումն ու վճարված գումարի վերադարձն իրականացվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Միջոցառմանը մասնակցության անհնարինության դեպքում գումարի փոխհատուցումն իրականացվում է հետևյալ դրույթներով․
- Մինչև 7 օր առաջ․ Միջոցառումից առնվազն 7 օրացուցային օր առաջ ներկայացված չեղարկման հայտի դեպքում վերադարձվում է տոմսի արժեքի 100%-ը։
- 3-ից 6 օր առաջ․ Միջոցառումից 3-6 օր առաջ դիմելու դեպքում փոխհատուցվում է արժեքի 50%-ը՝ կազմակերպչական նախնական ծախսերը ծածկելու նպատակով։
- 3 օրից պակաս ժամկետում․ Միջոցառման անցկացումից 3 օրից պակաս ժամկետում ներկայացված չեղարկումների դեպքում վճարված գումարը ենթակա չէ վերադարձման։
Փոխհատուցումը փոխանցվում է հայտատուի բանկային հաշվեհամարին՝ պաշտոնական դիմումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Դիմումների և հարցերի համար՝ [email protected]։