Speaker

Աշոտ Հովհաննիսյան

Հանդիսանում է ծրագրային և խորհրդատվական գլոբալ ընկերության՝ Synergy International Systems-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնել է ԱՄՆ-ում, իսկ երկու տարի հետո մասնաճյուղ բացել հայրենիքում։

AllSessions

Միջազգային բիզնեսն ու նեթվորքինգը
13 Հուլիսի, 2024
12:00 am

Միջազգային բիզնեսն ու նեթվորքինգը

Շահումյան պուրակ
13 July
Time:  12:00 am12:00 am
Location:  Շահումյան պուրակ

LinkedIn Local Yerevan-ը շարունակում է ստանդարտից դուրս նեթվորքինգ միջոցառումների շարքը՝ այս անգամ քայլարշավի տեսքով։

Նոր միջոցառման ընթացքում կքայլենք դեպի Գոշ՝ համաշխարհային ծրագրային ապահովման և խորհրդատվական ընկերության Synergy International Systems ընկերության գործադիր տնօրեն՝ Աշոտ Հովհաննիսյանի հետ։ Արշավի ընթացքում կունենանք նեթվորքինգ, քայլարշավ, մաստերկլաս և բիզնես լանչ, իսկ ոլորտի լավագույն փորձի փոխանակումն այս անգամ տեղի կունենա «Միջազգային բիզնեսն ու նեթվորքինգը» թեմայով։

Քայլարշավի ընթացքում որպես գիդ հանդես կգա LinkedIn Local Yerevan-ի համակազմակերպիչ, Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն՝ Գոռ Կարապետյանը։

Ինչո՞ւ մասնակցել․ շատերս նեթվորքինգ միջոցառումները պատկերացնում ենք դասական հագուստով ու փոխկապով։ Սակայն, LinkedIn Local Yerevan-ը շարունակում է կոտրել կարծրատիպերը և տրամադրել միջոցառումների նոր ֆորմատներ։ Քայլարշավի նպատակն է վայելել բնությունը՝ պրոգրեսիվ նեթվորքինգի ուղեկցությամբ։

Բացի այդ, միջոցառման գործընկեր Նաիրի Ինշուրանսն ապահովագրություն կնվիրի բոլոր մասնակիցներին։ Իսկ հագեցած օրվա վերջում կհամտեսենք Հնոցիի համեղ ուտեստները։

Այսպիսով, հանդիպում ենք հուլիսի 13-ին, Շահումյան պուրակում՝ «Կամար» բիզնես-կենտրոնի դիմաց, Վ․Սարգսյանի փողոցում։ Ուղևորափոխադրումը կկատարվի մեր կողմից։

Տոմսերի արժեքը՝ 18000 ՀՀ դրամ։
Մասնակցելու համար կարող եք գրանցվել՝
https://forms.gle/2KGSKPm57sijzE2M9

Subscribe to

Newsletter
Signup now to receive latest news & exclusive ticket offers.

Copyright © 2023 WiTalk. All Rights Reserved.
Designed by Targeting.