• Գլխավոր
  • Մեր մասին
  • Միջոցառումներ
  • Business YereFun
  • Բլոգ
  • Մեդիա
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Միջոցառումներ
  • Business YereFun
  • Բլոգ
  • Մեդիա
  • English

Միջոցառումներ

  • Home
  • •
  • Միջոցառումներ
Ինֆլուենսեր Մարքեթինգ․ B2C և B2B բիզնեսների նոր կնքահայրը
10 Օգոստոսի, 2024

Ինֆլուենսեր Մարքեթինգ․ B2C և B2B բիզնեսների նոր կնքահայրը

Կամար բիզնես կենտրոն

LinkedIn Local Yerevan-ը շարունակում է նեթվորքինգ քայլարշավների ֆորմատը։ Այս անգամ քայլում ենք դեպի Մաթոսավանք․
Արշավային օրվա գլխավոր իրադարձությունն է նեթվորքինգը և ունենալու ենք մաստերկլաս, բիզնես այց ու բիզնես լանչ։
Քայլարշավի հատուկ հյուրն է SMARTCLICK և ViralMango ընկերությունների հիմնադիր Ռեմ Դարբինյանը՝ կիսվելով B2C և B2B բիզնեսներում ինֆլուենսեր մարքեթինգի ունեցած իր փորձով։
Արշավային օրվա բիզնես լանչը տեղի կունենա Հովեր հյուրանոցում։
Ապա մենք բիզնես այցով կհյուրընկալվենք «Green Rock Management Group» ընկերության դիլիջանյան գրասենյակ և կծանոթանանք ընկերության բացառիկ նախագծերին։
Բիզնես այցից հետո կվերադառնանք Երևան, սակայն Դուք կարող եք չսահմանափակվել այսքանով և Ձեր երեկոն շարունակել՝ վայելելով Gorgeouz beats-ի համերգը Հովեր հյուրանոցում։

Նեթվորքինգ քայլարշավը տեղի կունենա օգօստոսի 10-ին, ժամը 08։00-ին։ Հանդիպում ենք Կամար բիզնես կենտրոնի դիմաց (Վ․ Սարգսյան փ․) և մեկնարկում ևս մեկ արդյունավետ իրադարձություն։
Ի դեպ, Ընկերությունը Ձեզ համար պատրաստել է փոքրիկ անհատական նվերներ։
Տոմսերի արժեքը՝ 21000 ՀՀ դրամ
Տոմսը ներառում է բիզնես-նեթվորքինգ ողջ գործիքակազմը, ուղևորափոխադրումը, ուղեկցորդի ծառայությունը և բիզնես լանչը։


Մասնակցելու համար գրանցվել՝
https://forms.gle/8tR5Y29okzws5MmSA

Միջազգային բիզնեսն ու նեթվորքինգը
13 Հուլիսի, 2024
00:00

Միջազգային բիզնեսն ու նեթվորքինգը

Շահումյան պուրակ

LinkedIn Local Yerevan-ը շարունակում է ստանդարտից դուրս նեթվորքինգ միջոցառումների շարքը՝ այս անգամ քայլարշավի տեսքով։

Նոր միջոցառման ընթացքում կքայլենք դեպի Գոշ՝ համաշխարհային ծրագրային ապահովման և խորհրդատվական ընկերության Synergy International Systems ընկերության գործադիր տնօրեն՝ Աշոտ Հովհաննիսյանի հետ։ Արշավի ընթացքում կունենանք նեթվորքինգ, քայլարշավ, մաստերկլաս և բիզնես լանչ, իսկ ոլորտի լավագույն փորձի փոխանակումն այս անգամ տեղի կունենա «Միջազգային բիզնեսն ու նեթվորքինգը» թեմայով։

Քայլարշավի ընթացքում որպես գիդ հանդես կգա LinkedIn Local Yerevan-ի համակազմակերպիչ, Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն՝ Գոռ Կարապետյանը։

Ինչո՞ւ մասնակցել․ շատերս նեթվորքինգ միջոցառումները պատկերացնում ենք դասական հագուստով ու փոխկապով։ Սակայն, LinkedIn Local Yerevan-ը շարունակում է կոտրել կարծրատիպերը և տրամադրել միջոցառումների նոր ֆորմատներ։ Քայլարշավի նպատակն է վայելել բնությունը՝ պրոգրեսիվ նեթվորքինգի ուղեկցությամբ։

Բացի այդ, միջոցառման գործընկեր Նաիրի Ինշուրանսն ապահովագրություն կնվիրի բոլոր մասնակիցներին։ Իսկ հագեցած օրվա վերջում կհամտեսենք Հնոցիի համեղ ուտեստները։

Այսպիսով, հանդիպում ենք հուլիսի 13-ին, Շահումյան պուրակում՝ «Կամար» բիզնես-կենտրոնի դիմաց, Վ․Սարգսյանի փողոցում։ Ուղևորափոխադրումը կկատարվի մեր կողմից։

Տոմսերի արժեքը՝ 18000 ՀՀ դրամ։
Մասնակցելու համար կարող եք գրանցվել՝
https://forms.gle/2KGSKPm57sijzE2M9

Subscribe to

Newsletter
Signup now to receive latest news & exclusive ticket offers.
  • About Event
  • Schedules
  • Speakers
Facebook-f Instagram Linkedin

Copyright © 2023 WiTalk. All Rights Reserved.
Designed by Targeting.

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Միջոցառումներ
  • Business YereFun
  • Բլոգ
  • Մեդիա
Back to Top