LinkedIn Local Yerevan-ը վերադառնում է հալեցնելու բիզնես նեթվորքի բոլոր սառույցները։ Տարվա ամենասպասված բիզնես նեթվորքինգ միջոցառումը կրկին համախմբում է բիզնես համայնքին՝ համալրված նեթվորքինգային գործիքակազմով։
LinkedIn Local Yerevan 2025-ի ընթացքում կգտնեք ինչպես նախորդ տարվա ֆասիլիտացված նեթվորքինգի հաջող փորձը, այնպես էլ նոր մեթոդաբանությամբ ինդուստրիալ նեթվորքինգ, ինչը կնպաստի նույն ոլորտի մասնագետների միջև նպատակային կապերի ձևավորմանը։

Միջոցառմանը ներկա են լինելու նաև դեսպաններ և դեսպանատների ներկայացուցիչներ, որոնք կխթանեն նոր համագործակցությունների ձևավորումը։
Այս տարի խոսնակներից զատ, իրենց գիտելիքներով ու փորձով կկիսվեն բիզնես ոլորտի լավագույն ներկայացուցիչները, որոնք հանդես կգան որպես մենթորներ՝ ոգեշնչելով ներկաներին։

Միջոցառումը կկայանա հունիսի 6-ին` նոր շնչառություն հաղորդելով բիզնես համայնքին՝ ամենակոլորիտային Օ₂ Gardens-ում։
LinkedIn Local Yerevan-ն իր հաջողակ փորձով արդեն օգնել ու նպաստել է շատ բիզնեսների՝ մեկ հարկի տակ միավորելով նրանց և հիմք դառնալով նոր և արդյունավետ համագործակցության։
Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու Ձեր բիզնես նեթվորքը, ինչպես նաև ձեռք բերելու համագաղափարակիցների, որոնք կարող են դառնալ գործընկերներ կամ պոտենցիալ հաճախորդներ։