Ինչպես ներկայանալ գոլֆի շուրջ կայանալիք նեթվորքինգային միջոցառմանը, որտեղ կհյուրընկալվեն բազում հայ գործարարներ՝ նոր բիզնես կապեր ստեղծելու, գոլֆ խաղալու և ոլորտի առաջատարներին լսելու համար։ Ամբողջ աշխարհում արդյունավետ նեթվորքինգային միջոցառումներն ունեն ամենատարբեր թեմատիկաները, որոնցից մեկն այս անգամ կլինի հենց գոլֆը։
Գոլֆի շուրջ հաղորդակցվելու եք տարբեր բիզնես ոլորտներում գործունեություն ծավալող անձանց հետ, որի ընթացքում կկարողանաք ներկայացնել Ձեր բիզնեսն ու ծառայությունները՝ նոր գործընկերներ, հաճախորդներ և նույնիսկ հնարավոր ներդրողներ ձեռք բերելու նպատակով։ Եվ թե ինչպես այս իրադարձությունը դարձնել արդյունավետ՝ կպատմենք ստորև։
Ինչպես պատրաստվել գոլֆ-ներթվորքինգ միջոցառմանը
Միջոցառումից առաջ կարող եք առանձնացնել Ձեր բիզնեսի վերաբերյալ մի քանի բնութագիր, որոնք ըստ Ձեզ կհետաքրքրեն այլ այցելուների։ Օրինակ՝
- Ձեր գործունեության ոլորտը
- Հիմնական ծառայություններն ու պրոյեկտները
- Բիզնեսի առանձնահատկությունները
- Վերջին հաջողություններն ու զարգացումները
- Հաճախորդների առաջխաղացումները
- Եվ այն, ինչ կարծում եք կհետաքրքրի Ձեր զրուցակցին և օգտակար Ձեր բիզնեսին
Այս թեմաների շուրջ համառոտ տեղեկատվությունը Ձեզ կօգնի ներկայանալ
ավելի վստահ, ինչը հաջողության հիմնական գաղտնիքներից մեկն է։
Սահմանեք Ձեր նպատակներն ու ակնկալիքները
Միջոցառումն ավելի արդյունավետ դարձնելու համար կարող եք սահմանել մի քանի նպատակներ։ Օրինակ՝ Ձեր բիզնեսը ներկայացնել ավելի լայն լսարանների, կամ ձեռք բերել նոր գործընկերներ ու ներդրողներ, ովքեր կարող են նպաստել Ձեր բիզնեսի զարգացմանը։
Ձեր բիզնես նպատակների հստակ տեսլականը կօգնի ավելի հեշտ հաղորդակցվել, ինչպես նաև թողնել ավելի պրոֆեսիոնալ կարծիք։
Չ՛մոռանաք Ձեր այցեքարտը
Միջոցառմանը կարող եք ներկայանալ Ձեր այցեքարտով՝ նեթվորքինգի ընթացքում այն այլ գործարարների տրամադրելու և շարունակական կապեր ստեղծելու նպատակով։
Վայելեք միջոցառումը՝ գոլֆ խաղալով
Քանի որ YereFun-ի ամբողջ գաղափարախոսությունը գոլֆի շուրջ է, վայելեք խաղը՝ գոլֆի այլ սիրահարների հետ։ Գաղտնիքն այն է, որ դեռ հին ժամանակներում բազում գործարարներ իրենց բիզնես հանդիպումները նախընտրում էին անցկացնել գոլֆի դաշտում․ այն ընդարձակ էր և թույլ էր տալիս պրոֆեսիոնալը համադրել սիրողական զբաղմունքի հետ։
Բացի այդ, գոլֆը բարձրացնում է տրամադրություն և նպաստում ավելի դրական արդյունքների։ Հենց այս միտումով էլ, YereFun-ը վերադարձրել է հին ավանդույթը, որտեղ կատարյալ համադրություն են ստեղծում գոլֆն ու բիզնես նեթվորքինգը։
Ի՞նչ հագնել գոլֆ-նեթվորքինգ միջոցառմանը
Չնայած, որ YereFun-ը մասնագիտացված միջոցառում է՝ ուղղված նոր կապեր ստեղծելուն և բիզնեսն ընդլայնելուն, կարևոր է չմոռանալ, որ միջոցառման ընթացքում նաև խաղալու եք գոլֆ։ Այսպիսով, կարող եք հագնել Ձեր նախընտրելի հագուստը, որը կօգնի զգալ ավելի ազատ։
Սակայն, եթե ցանկանում եք Ձեզ զգալ ամերիկյան արմատներ ունեցող հին ֆիլմերում՝ նկարահանված Շոտլանդիայի փարթամ բնության գրկում, ապա կարող եք ընտրել գոլֆին համապատասխանող հագուստ, օրինակ՝ սպիտակ շապիկ, շորտ և սպորտային կոշիկներ։
Այսպիսով, Business YereFun-ին կարող եք ներկայանալ Ձեր նախընտրելի հագուստով, սակայն, հարկ է նաև պահպանել պրոֆեսիոնալիզմը՝ դրական կարծիք ստեղծելու համար։
Ի՞նչ անել միջոցառման ընթացքում
YereFun-ը ֆասիլիտացված միջոցառում է, այսինքն՝ այն ունի հստակ օրակարգ, որն ընդգրկում է ինչպես խոսնակների ելույթ, գոլֆ-նեթվորքինգ, այնպես էլ ընդմիջում՝ Սեդրակ Մամուլյանի խոհարարական մաստեր կլասը վայելելու և համեղ ուտեսների օգնությամբ թարմ ուժեր հավաքելու համար։
Այսպիսով, միջոցառման ընթացքում հարկ է հետևել օրակարգին՝ միջոցառումից առավելագույնը ստանալու համար։ Ինչո՞ւ, քանի որ օրակարգը սահմանված է մասնագիտացված անձանց կողմից, ովքեր հաշվի են առել միջոցառման բոլոր հնարավոր առավելությունները՝ Ձեր ժամանակն արդյունավետորեն անցկացնելու համար։
Ամփոփում
Business YereFun-ը նեթվորքինգի նոր ձևաչափ է, որը հետևում է LinkedIn Local Yerevan-ի գաղափարախոսությանը՝ ստեղծելու արդյունավետ բիզնես կապեր։ Այսպիսով, մասնակցելով գոլֆ-բիզնես նեթվորքինգ միջոցառմանը, Դուք մասնակցում եք բիզնես նեթվորքինգի նոր ձևաչափին, որն իր ծաղկուն պատմությունն է կերտում Հայաստանի բիզնես համայնքում։
Business YereFun-ը տեղի է ունենալու հունիսի 14 -ին, Ararat գոլֆի ակումբում։ Շտապեք ձեռք բերել նորարարությունն ու ստեղծարարությունը համատեղող միջոցառման Ձեր տոմսն արդեն այսօր և ապահովել Ձեր մասնակցությունը ստեղծարար նեթվորքինգում։